ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են»

«Այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են»
17.06.2014 | 13:44

Այսօր խորհրդարանը քննարկում էր կազմակերպել հոսանքի թանկացման առնչությամբ, ինչի հետ կապված պատգամավորներին պարզաբանումներ էր ներկայացնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նրա, էլեկտրաէներգիայի թանկացումը նպատակ ունի ծածկելու ոլորտում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որն առաջացել է երկու պատճառով. Նախ՝ տարին սակավաջուր է, հետո էլ չի արտադրվել ատոմակայանի համար նախատեսված 300 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիան:

Նաիրա Զոհրաբյանը իր հարցում նկատեց, որ ՀԷԿ-ի վատ մենեջմենթի պատճառով չպետք է տուժի ՀՀ քաղաքացին: «Արդար կլիներ, որ այստեղ լինեին էլեկտրաէներգիա արտադրողների ներկայացուցիչները, որոնց ապաշնորհ աշխատանքի արդյունքում գոյացած պարտքը պետք է ՀՀ քաղաքացին փակի»,- ասաց պատգամավորը` անցնելով հարցերին` ի՞նչ գնով է վաճառվել ՀԷԿ-ը, ի՞նչ ներդրումներ էին խոստացել անել այս տարիներին և ինչքանն է արվել: «Ի վերջո այդ ընկերությունները մազոխիստնե՞ր են, որ 0 տոկոս շահութաբերությամբ շարունակում են աշխատել»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Ռոբերտ Նազարյանը համամիտ չէր, որ այսօրվա իրավիճակը վատ մենեջմենթով է պայմանավորված: Վերջինս պատասխանելով պատգամավորի հարցերին, նշեց, որ 2002-ին ՀԷԿ-ը վաճառվել է 40 մլն դոլարով: Վաճառվելուց հետո մինչև 2006-07 թվականները որևէ ներդրում ՀԷԿ-ում չի եղել: Սեփականատիրոջ փոփոխությունից հետո, երբ հէկերը դարձան «ՌԱՕ-ԵՍ»-ի սեփականությունը, ներդրումների ամբողջ քանակը կազմել է 80 մլրդ դրամ:
Սակայն պատգամավորն իր տեսակետում աներեր էր. «Անթույլատրելի է, որ ոչ ճիշտ կառավարման արդյունքում այս ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին: Ցանկացած գրագետ կառավարիչ պետք է հաշվարկի հնարավոր ռիսկերը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ